Հայաստանում գնաճը հունվար–հուլիսին հավասար է ԱՊՀ–ի միջին ցուցանիշին` 3.2%

05.09.2013 16:29
Հայաստանում գնաճը հունվար–հուլիսին հավասար է ԱՊՀ–ի միջին ցուցանիշին` 3.2%

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013 թվականի հունվար–հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավասար է ԱՊՀ–ի միջին ցուցանիշին` 3.2 տոկոսի, հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ գնաճի տեմպերով Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղն ԱՊՀ երկրների թվում, իսկ տվյալ ցուցանիշով առաջատարը Բելառուսն է` 8 տոկոս։

Նշված ժամանակահատվածում Ռուսաստանում գնաճը կազմել է 4.4 տոկոս, Ղազախստանում` 2.9 տոկոս, Տաջիկստանում` 1.6 տոկոս, Ղրղզստանում` 1.2 տոկոս, Ադրբեջանում` 0.4 տոկոս, Ուկրաինայում` 0.1 տոկոս։

Թուրքմենստանում միաժամանակ արձանագրվել է 1.7 տոկոսի գնանկում։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2013 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանի սպառողական գներն աճել են 0.4 տոկոսով (ԱՊՀ երկրներում գնաճը հուլիսին հունիսի նկատմամբ միջինը կազմել է 0,5%)։

Սպառողական գների առավելագույն աճը հուլիսին, հունիսի համեմատ, գրանցվել է Բելառուսում` 1 տոկոս, Ռուսաստանում` 0.8 տոկոս, Ղազախստանում`0.2 տոկոս։

Հաշվետու ժամանակահատվածում միաժամանակ գրանցվել է սպառողական գների նվազում Մոլդովայում` 1 տոկոսով, Ադրբեջանում` 0.7 տոկոսով, Ղրղզստանում` 0.3 տոկոսով, Տաջիկստանում` 0.1 տոկոսով և Ուկրաինայում` 0.1 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև