«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդները ծանոթացրել են բանկի կողմից առաջարկվող ներդրումային հնարավորություններին

06.09.2013 11:50
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդները ծանոթացրել են բանկի կողմից առաջարկվող ներդրումային հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանյան Գազպրոմբանկի մասնագետները «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդներին ծանոթացրել են բանկի կողմից առաջարկվող ներդրումային հնարավորությունների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Գազպրոմբանկի խմբի ընկերությունների միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 6-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գազպրոմբանկի Անհատական բանկային սպասարկման դեպարտամենտի պարվիրակության և »Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդների ու աշխատակիցների միջև:

Գազպրոմբանկն արդեն 16 տարի զբաղվում է սպասարկման անհատական մակարդակ նախընտրող հաճախորդների կապիտալների կառավարմամբ և մտնում է ռուսական շուկայի Private Banking–ի առաջատարների եռյակ։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, այս տարի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» տոնում է իր 15-ամյա հոբելյանը, որի շրջանակներում կազմակերպվելու են մի շարք թեմատիկ կոնֆերանսներ, սեմինարներ, ինչպես նաև տարբեր տոնական միջոցառումներ:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ ($1 – 412 դրամ է)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև