Fitch–ը Հայաստանի պարտատոմսերին «BB-(EXP)» վարկանիշ է շնորհել

06.09.2013 17:45
Fitch–ը Հայաստանի պարտատոմսերին «BB-(EXP)» վարկանիշ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության դոլարային պարտատոմսերի` նախատեսված առաջիկա թողարկմանը «BB-(EXP)» ակնկալվող վարկանիշ է շնորհել, հաղորդում է Fitch մամուլի ծառայությունը։

Եզրափակիչ վարկանիշը կշնորհվի թողարկման վերաբերյալ վերջնական փաստաթղթերը ստանալուց հետո, որը պետք է համապատասխանի նախկինում տրամադրած տեղեկատվությանը։

Ակնկալվող վարկանիշը գտնվում է նույն մակարդակում է, ինչ Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով` «BB-»։ Վարկանիշի կանխատեսումը «Կայուն» է։

2013թ.–ի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատել է առաջին եվրաբոնդերի թողարկման հայեցակարգը։ Ենթադրվում էր, որ եվրաբոնդերի առաջին թողարկման տեղաբաշխման ծավալը կկազմի 500 մլն դոլար, շրջանառության ժամկետը` 10 տարի։

ՀՀ կառավարությունն ընթացիկ տարվա օգոստոսի 8–ին տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի ստորագրումը, որոնք հանդես են գալու որպես եվրաբոնդերի առաջին  տեղաբաշխումն իրականացնող ընկերություններ։  Դրանք են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc.–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03