NASDAQ OMX Արմենիայում սեպտեմբերի 6-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

06.09.2013 18:28
NASDAQ OMX Արմենիայում սեպտեմբերի 6-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է սեպտեմբերի 5-ին։ Առուվաճառքի արդյունքում` ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 4,85 մլն դոլարի (շուրջ 2 մլրդ դրամ) 18 գործարք, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 412,79 դրամ։

Սեպտեմբերի 6-ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 412,14 դրամ, 1 եվրոն` 540,44 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև