Եվրագոտու երկրները պարտավորվել են ամրապդնել արժութային միության հիմքերը

06.09.2013 19:44
Եվրագոտու երկրները պարտավորվել են ամրապդնել արժութային միության հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու երկրները պարտավորվում են ամրապնդել տնտեսական և դրամաշնորհային միության հիմքերը, այդ թվում բանկային հաշվեկշռի վերականգնման և ֆինանսական մեկուսացման նվազման հետագա ջանքերի հաշվին, ասվում է Սանկտ Պետերբուրգի «մեծ քսանյակի» գագաթնաժողովի մասնակից պետությունների ամփոփիչ հռչակագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ բանկային միության շուտափույտ ստեղծման որոշիչ գործողությունները կնպաստեն արժութային միության ամրապնդմանը։

««Քսանյակի խմբի» զարգացած երկրները պայմանավորվել են իրենց բյուջետային ռազմավարությունների կատարման հարցում ճկուն մոտեցում ցուցաբերել` միաժամանակ հավատարիմ մնալով պետական ֆինանսների համակարգի կայունությանը»,– նշված է փաստաթղթում։

Ձևավորվող շուկա ունեցող երկրները նույնպես համաձայն են ֆինանսական տատանման դեմ պայքարի համար աճի աջակցման և կայունության պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև