Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 9th, 2013

    Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0.04%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16945,06 դրամ

    Monday, September 9th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.04 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 7,12 դրամով` սեպտեմբերի 9–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16945,06 դրամ։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 9–ին 411 դրամ է կազմել

    Monday, September 9th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 9–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 411 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 9–ին 411,50 դրամ է կազմել

    Monday, September 9th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 9–ի արդյունքներով, սեպտեմբերի 6–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,64 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,50 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, September 9th, 2013

    Սեպտեմբերի 09-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39096142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալն արտերկրում 2013թ.–ի հուլիսին ավելացել է 36,5%–ով` մինչև 6,4 մլրդ դրամ

    Monday, September 9th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով գործարքների համախառն ծավալն արտերկրում 2013 թվականի հուլիսին մեկ ամսում ավելացել է 36,5 տոկոսով և կազմել է 6,4 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ապրիլյան տեղեկագրում։

    Հայկական դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը հուլիսին 5.3% է կազմել

    Monday, September 9th, 2013

    Արտարժույթի նկատմամբ դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը հուլիսին հունիսի նկատմամբ կազմել է 5.3 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հուլիսի եռամսյակային տեղեկագրում։

    NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 5,75 մլն դոլար է կազմել

    Monday, September 9th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 5,75 մլն դոլար` օգոստոսի 26–30-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 16,75 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    21 բանկի առկայությունը Հայաստանի համար շատ է. ՀՀ ԿԲ նախագահ

    Monday, September 9th, 2013

    Հայաստանն այսօր բանկերի ավելցուկ ունի, կարծում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 82,1 մլն դոլար են ձեռք բերել

    Monday, September 9th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում սեպտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 82,1 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 408,55 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսի վերջին ավելացել է 1,1%-ով՝ կազմելով ավելի քան 1 420,9 մլրդ դրամ

    Monday, September 9th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հուլիսի վերջին, ապրիլի համեմատ, ավելացել է 1,1 տոկոսով և կազմել ավելի քան 1 420,9 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում: