ՎՏԲ-Հայաստան բանկը 205,8 մլրդ դրամ ցուցանիշով առաջինն է Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով

09.09.2013 11:42
ՎՏԲ-Հայաստան բանկը 205,8 մլրդ դրամ ցուցանիշով առաջինն է Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկն առաջինն է Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 205,8 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ բանկերին տրված 1,8 մլրդ ՀՀ դրամի վարկերը): Վարկային պորտֆելի աճը 2013թ. առաջին կիսամյակում կազմել է 20.3%:

Ֆիզիկական անձանց տրված վարկերը կազմել են բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 37.6%: Մանրածախ վարկային պորտֆելը 2013թ. առաջին կիսամյակում աճել է 18.0%-ով` կազմելով 77,4 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմել է ֆիզիկական անձանց վարկավորման շուկայի 14.1%-ը:

Իրավաբանական անձանց տրված վարկերի բաժինը 2013թ. առաջին կիսամյակի տվյալներով բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.5%: Կորպորատիվ վարկային պորտֆելը մեկ կիսամյակի ընթացքում աճել է 24.5%-ով` հասնելով 126,6 մլրդ ՀՀ դրամի:

Ինչպես նշել է ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ցուցանիշների կայուն աճը բանկի`գործունեության բոլոր ուղղություններով կատարած արդյունավետ աշխատանքի արդյունքն է։

«Չնայած մեծ մրցակցությանը, գործելով բացառապես շուկայական մեթոդներով, մենք մշակում և առաջարկում ենք ինչպես բիզնեսին, այնպես էլ բնակչությանը գրավիչ պայմաններով վարկային պրոդուկտներ: Մենք անպայման կշարունակենք աշխատանքը բանկի պրոդուկտային շարքի կատարելագործման, բանկային սպասարկման տեխնոլոգիաների և ծառայությունների զարգացման ուղղությամբ», – ասել է նա։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև