Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 82,1 մլն դոլար են ձեռք բերել

09.09.2013 14:41
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 82,1 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում սեպտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 82,1 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 408,55 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,7 մլն եվրո և ավելի քան 842,8 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 538,39 և մեկ ռուբլու դիմաց 12,19 դրամ միջին կշռված փոխարժեքով

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 101,2 մլն դոլար, մոտ 14,7 մլն եվրո և մոտ 142,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, 410,33 դրամ, 541,81 դրամ և 12,36 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի օգոստոսի 26–ից մինչև սեպտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 37,7 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 38,5 մլն դրամ ($1 –ը` 412,14 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև