Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

09.09.2013 17:12
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 09-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39096142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 100 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 85 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 467 738 900 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0953 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև