Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0.04%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16945,06 դրամ

09.09.2013 18:47
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0.04%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16945,06 դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.04 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  7,12  դրամով` սեպտեմբերի 9–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16945,06 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 18418,54 դրամ (7,74 դրամ աճ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի`  գնման գին`16945.06  (+7.12), բացթողնման գին`18418.54 (+7.74), արծաթ` գնման գին` 288.93 (-1.84), բացթողնման գին` 314.05 (-2),   պլատին`  գնման գին`18393.48 (-24.12), բացթողնման գին` 19992.91 (-26.21),   պալադիում`  գնման  գին` 8626.09 (-268.94), բացթողնման գին`  9376.19 (-292.32):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև