Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 10th, 2013

    Գլխավոր կազմակերպությունը բարձր է գնահատում ՎՏԲ–Հայաստան բանկի հաջողությունները. Սմակով

    Tuesday, September 10th, 2013

    Գլխավոր կազմակերպությունը բարձր է գնահատում ՎՏԲ–Հայաստան բանկի հաջողությունները ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հետ աշխատանքում, հայտարարել է ՎՏԲ–Հայաստան բանկի խորհրդի անդամ, ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Վսեվոլոդ Սմակովը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 10–ին կազմել է 410,83 դրամ մեկ դոլարի դիմաց

    Tuesday, September 10th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 10–ի արդյունքներով, սեպտեմբերի 9–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,67 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,83 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները հուլիսին կազմել են 27,7 մլրդ դրամ

    Tuesday, September 10th, 2013

    Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 0,6%–ով` կազմելով 27,7 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

    ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հուլիսին ավելացել է 1,9% –ով` կազմելով 135,3 մլրդ դրամ

    Tuesday, September 10th, 2013

    ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի հուլիսին կազմել է 135,3 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1,9 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի հուլիսի տեղեկագրում։

    Հայաստանի բանկերում չաշխատող ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը հուլիսին կազմել է 5.16%

    Tuesday, September 10th, 2013

    Հայաստանի բանկերի չաշխատող և հաշվեկշռից դուրսգրված ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը 2013 թվականի հուլիսին կազմել է 5.16%, ինչը 0.01 տ.կ.–ով ավելի է հունիսի ցուցանիշից, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի հուլիսի եռամսյակային տեղեկագրում։

    Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը հուլիսին աճել է 5.8%–ով և կազմել 2.2 մլրդ դրամ

    Tuesday, September 10th, 2013

    Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը հուլիսի վերջին կազմել է 2.19 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով 5.8 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հուլիսի տեղեկագրում։

    ACRA հայկական վարկային բյուրոյի բազայում շուրջ 7.7 մլն վարկերի մասին տեղեկություն կա

    Tuesday, September 10th, 2013

    Ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ ACRA հայկական վարկային բյուրոյի բազայում շուրջ 7 697 882 վարկերի, այդ թվում` գործող և մարած վարկերի մասին տեղեկություն կա, 2012 թվականի հուլիսի 6 249 743 վարկի և 2011 թվականի հուլիսի 4 967 720–ի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ACRA Credit Reporting վարկային բյուրոյի մամուլի ծառայությունից։

    Ռուսաստանի բանկը հետ է կանչել հերթական բանկի արտոնագիրը

    Tuesday, September 10th, 2013

    Ռուսաստանի բանկը 2013 թվականի սեպտեմբերի 10-ից «Եվրոպական ինդուստրիալ բանկ» ՓԲԸ–ից հետ է կանչում բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիրը։ Ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, արտոնագիրը հետ է կանչվել ԿԲ հրամանագրի հիման վրա։