Ռուսաստանի բանկը հետ է կանչել հերթական բանկի արտոնագիրը

10.09.2013 11:26
Ռուսաստանի բանկը հետ է կանչել հերթական բանկի արտոնագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը 2013 թվականի սեպտեմբերի 10-ից «Եվրոպական ինդուստրիալ բանկ» ՓԲԸ–ից հետ է կանչում բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիրը։ Ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, արտոնագիրը հետ է կանչվել ԿԲ հրամանագրի հիման վրա։

Ֆինանսական կարգավորիչի այս որոշումը վերջին շաբաթներում ԵԻԲ–ում ծագած մի շարք խնդիրների հետևանք է։ Օգոստոսի 23-ին բանկի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով դադարեցնում է սպասարկել հաճախորդներին և այդ օրից գումար չի տվել ավանդատուներին, հայտնում է  rbc.ru–ն։

Բանկից հայտնում են, որ խնդիրները ծագել են նոր ավտոմատացված բանկային հակամարգի ներդրումից հետո, սակայն դեռ օգոստոսի 1-ին ԵԻԲ–ը դադարեցրել էր իր հաճախորդներին բանկային երաշխիքներ տրամադրել` առանց որևէ բացատրություն տալու։

Եվրոպական ինդուստրիալ բանկը ներառված է ավանդների պարտադիր ապահովագրման համակարգի մասնակից հանդիսացող բանկերի ռեեստրում։--0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև