Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ Սիրիայի շուրջ մտավախությունների թուլացման ֆոնին

11.09.2013 11:45
Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ Սիրիայի շուրջ մտավախությունների թուլացման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը նվազել է եվրոյի նկատմամբ երեքշաբթի առուվաճառքի վերջում` Սիրիայի նկատմամբ ԱՄՆ հարվածի կապակցությամբ շուկայի մասնակիցների շրջանում լարվածության թուլացման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նստաշրջանի ավարտին դոլարն էժանացավ եվրոյի նկատմամբ` նախորդ առուվաճառքների վերջին մեկ եվրոյի նկատմամբ գրանցված 1,3254 դոլարից նվազելով 1,3267 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմել է 100,39 իեն մեկ դոլարի դիմաց մեկ օր առաջ գրանցված 99,58 իենի համեմատ։ Դոլարի ինդեքսը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեք) ավելացել է` հասնելով 81,81 կետի երկուշաբթի գրանցված 81,79 կետի համեմատ։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաքրքրություն է դրսևորել միջազգային վերահսկողությանը Սիրիայի քիմիական զենքը հանձնելու Ռուսաստանի նախաձեռնության նկատմամբ, նախաձեռնությանն աջակցել են նաև սիրիական իշխանությունները։

«Օբաման ընդմիջում է վերցրել, և ռազմական հարվածի հետաձգումը ձեռնտու է ռիսկային ակտիվների համար», – կարծում է Սինգապուրում ANZ գլոբալ արժութային թրեյդեր Թոնի Ալենը (Tony Allen)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև