Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հուլիսին աճել են 2,6%–ով` հասնելով 264,4 մլրդ դրամի

11.09.2013 12:07
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հուլիսին աճել են 2,6%–ով` հասնելով 264,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ,  ավելացել են 2,6 տոկոսով և կազմել 264,4 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ  2013 թվականի հուլիսի ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները հուլիսին կազմել են 264,2 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով 2,6 տոկոսով։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կողմից կատարված ներդրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 8 տոկոսով և կազմել 123,1 մլրդ դրամ, իսկ պետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են 113,3 մլրդ դրամ` կրճատվելով 15,7 տոկոսով։

Ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից պետական պարտատոմսերում ներդրումներն ընթացիկ տարվա հուլիսին չեն իրականացվել, իսկ ոչ բանկային ներդրողների կողմից կազմել են 27,7 մլրդ դրամ (16,8 տոկոսի աճ)։

Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից արված ներդրումները կազմել են 192 մլն դրամ (առանց փոփոխության) ($1 – 410,83 драма)։. -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև