Ոսկին այսօր հասել է գրեթե իր երեքշաբաթյա նվազագույնին` 1356,0 դոլ./ունցիա

11.09.2013 14:13
Ոսկին այսօր հասել է գրեթե իր երեքշաբաթյա նվազագույնին` 1356,0 դոլ./ունցիա

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկին այսօր հասել է գրեթե իր երեքշաբաթյա նվազագույնին` նվազելով մինչև 1356,0 դոլ./ունցիա գնային նշանակումը։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի օգոստոսի 22–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

Ընթացիկ ժամանակում ոսկու ակտիվ ֆյուչերսը (դեկտեմբեր) վաճառվում է 1356,0-1368,7 դոլ./ունցիա միջակայքում։ Ոսկով իրականացված վերջին գործարքի գինը կազմում է 1365,2 դոլ./ունցիա, ինչը 1,2 դոլարով ավել է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2013թ.–ի սեպտեմբերի 10–ին Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում իրականացված առուվաճառքի արդյունքներով կազմել է 1364,0 դոլ./ունցիա։

Ամենայն հավանականությամբ, այսօր և առաջիկա օրերին ոսկու գնանշումների գնային դինամիկան COMEX բորսայում կսահմանափակվի 1350,0 դոլ./ունցիա աջակցման և 1390,0  դոլ./ունցիա դիմադրության մակարդակով, ենթադրում են փորձագետները։

Օգոստոսի 26–ից մինչև սեպտեմբերի 4–ը COMEX բորսայում ոսկու գնանշումները 1400 դոլ./ունցիա գնային նշանակումից բարձր են գտնվել։ Այդ թվում օգոստոսի 28–ին COMEX բորսայում ոսկին հասել է իր երեքամսյա առավելագույնին` բարձրանալով մինչև 1434,0 դոլ./ունցիա, որից հետո դրա գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև