Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հուլիսին աճել է 4,2%–ով` կազմելով 3 տրլն դրամ

11.09.2013 15:00
Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հուլիսին աճել է 4,2%–ով` կազմելով 3 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հուլիսին կազմել է 3 067,6 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 4,2 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հուլիսի Հայաստանի ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Ըստ ԿԲ տվյալների` անկանխիկ գործարքների միջոցով կատարված գործարքների ընդհանուր քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1555331` հունիսի համեմատ ավելանալով 11,7 տոկոսով։

Միաժամանակ թղթային վճարային պարտավորություններով կատարված փոխանցումների ծավալը հուլիսին կազմել է 1877,6 մլրդ դրամ, էլեկտրոնային վճարային պարտավորությունները` 1179,1 մլրդ դրամ, կտրոններով իրականացված փոխանցումները` 1,79 մլրդ դրամ, քարտերով կատարված անկանխիկ գործառնությունները` 9,1 մլրդ դրամ։ Այլ դեբետային փոխանցումներ չեն իրականացվել ։

Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 105,3 մլրդ դրամ (հունիսի համեմատ աճը`18,2%), իսկ գործարքների քանակը կազմել է 1894746 (աճը` 11%)։

Ընթացիկ տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 1504155 (աճը` 1,4%). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև