Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հուլիսին ավելացել են 9,9%-ով և 317,9 մլրդ դրամ կազմել

11.09.2013 16:25
Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հուլիսին ավելացել են 9,9%-ով և 317,9 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2013թ.-ի հուլիսին կազմել են շուրջ 317,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 9,9 տոկոսով, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն` կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները կազմել մինուս 105,2 մլրդ դրամ` 2013թ.–ի հունիսի մինուս 101,1 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ հուլիսի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջներն աճել են 19,9 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 190 մլրդ դրամ, այլ պահանջները ավելացել  են 0,6 տոկոսով և կազմել շուրջ 233,1 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հուլիսին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 36,9 մլրդ դրամ՝ 25,6 տոկոսով ավելանալով  հունիսի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 724,9 մլրդ դրամ՝ 10  տոկոսով աճելով նախորդ ամսվա համեմատ ($1-ը` 410,83 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև