Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 12th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է հետ գնել

    Thursday, September 12th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր է հետ գնել։

    ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

    Thursday, September 12th, 2013

    ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերի 12–ին 5 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

    Լոնդոնում ոսկու գինը մեկ ամսվա ընթացքում հասել է նվազագույն արժեքի` 1340.25 ունցիա` մեկ դոլարի դիմաց

    Thursday, September 12th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը սեպտեմբերի 5–ից մնում է 1400 դոլար/ունցիայից ցածր մակարդակում, իսկ այսօր ընկել է գրեթե մինչև իր նվազագույն արժեքը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 1.8 տոկոսով և պաշտոնապես կազմել 1403,75 դոլար/ունցիա։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 15–ից ի վեր։

    Ռուսաստանում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում Citi–ի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մարկ Լուեն

    Thursday, September 12th, 2013

    Citi ընկերությունը հայտարարել է, որ Մարկ Լուեին «Սիթիբանկ» ԱԲ–ի նախագահ և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի (կենտրոնը` Մոսկվա) ստորաբաժանման ղեկավար է նշանակել, հայտնում է Cnews–ը։

    Հայաստանի ԿԲ–ի ռեպո–գործարքների ծավալը հուլիսի վերջին 426 մլրդ դրամ է կազմել

    Thursday, September 12th, 2013

    Հայաստանի ԿԲ–ի ռեպո–գործարքների ծավալը 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել է 58,3%– ով և կազմել 426 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

    Telcell ընկերությունը հաղթահարել է վճարումների ընդունման 1000–րդ կետի շեմը

    Thursday, September 12th, 2013

    Telcell ընկերությունն իր վեցամյակի կապակցությամբ հաղթահարել է վճարումների ընդունման 1000 կետի շեմը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

    Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հուլիսին ավելացել են 7,2%–ով

    Thursday, September 12th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել են 7.2 տոկոսով և կազմել են 724,8 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    ՌԴ ԿԲ–ն կրկին փոխել է արժութային միջանցքի սահմանները

    Thursday, September 12th, 2013

    Ռուսաստանի բանկը սեպտեմբերի 11–ին կրկին փոփոխել է երկարժութային զամբյուղի միջանցքը 5 կոպեկով դեպի վեր, ասվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այդպիսով, միջանցքի սահմանները շեղվել են 32.25-39.25 ռուբլով։

    Եվրահանձնաժողովի ղեկավար Ժ.Մ. Բարոզուն Եվրոպայի համար ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում, նրա լավատեսությունը չի փոխանցվում Եվրահանձնաժողովին

    Thursday, September 12th, 2013

    Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, սեպտեմբերի 11–ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ եվրոպական տնտեսության վերականգնումը «սարերի հետևում չէ», ինչին մի շարք եվրապատգամավորներ բացահայտ հոռետեսությամբ են արձագանքել, գրում է РБК–ն։