Եվրահանձնաժողովի ղեկավար Ժ.Մ. Բարոզուն Եվրոպայի համար ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում, նրա լավատեսությունը չի փոխանցվում Եվրահանձնաժողովին

12.09.2013 11:55
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժ.Մ. Բարոզուն Եվրոպայի համար ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում, նրա լավատեսությունը չի փոխանցվում Եվրահանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, սեպտեմբերի 11–ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ եվրոպական տնտեսության վերականգնումը «սարերի հետևում չէ», ինչին մի շարք եվրապատգամավորներ բացահայտ հոռետեսությամբ են արձագանքել, գրում է  РБК–ն։

Ելույթ ունենալով «Եվրոպական միության դրության մասին» ամենամյա ուղերձով` Ժ.Մ.Բարոզուն նոր հակաճգնաժամային նախաձեռնություններ չի ներկայացրել` կոչ անելով եվրոպական կառավարություններին արագացնել ավելի վաղ դրված խնդիրների, նախևառաջ, լիարժեք բանկային միության ստեղծման խնդրի լուծումը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը զգուշացրել է, որ նկատի առնելով եվրագոտու գործազրկության ռեկորդային մակարդակը` թուլանալու համար դեռ վաղ է։ Նա նախազգուշացրել է նաև տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ինքնահանգստացումից, թեև ճգնաժամը վերջերս ինքնըստինքյան նահանջում է։

Եվրամիության համար գլխավոր ռիսկը «քաղաքական» հարթության վրա է, ասել է Բարոզուն` նկատի ունենալով այն վտանգը, որ քաղաքական առաջնորդները կարող են ետ կանգնել ֆինանսական և տնտեսական բարեփոխումների իրենց պարտավորություններից։ «Վստահ եղեք` հետադարձ ճանապարհ չկա, և մենք առաջվա պես ապրել չենք կարող»,– ասել է նա։

«Ոմանք կարծում են, թե սրանից հետո ամեն ինչ կվերադառնա հին հունը, և կլինի առաջվա պես։ Նրանք սխալվում են։ Մենք չենք վերադառնալու «հին» նորմալ տարբերակին, այլ ձևավորելու ենք «նորը»»,– ընդգծել է Ժ.Մ.Բարոզուն։

Եվրագոտին կրկին աճի փուլ է մտել 2013 թվականի գարնանը։ Այն եկել է փոխարինելու ողջ պատմության ամենաերկարատև ռեցեսիային, որը դարձել է բանկային հատվածի պարտքերի և ճգնաժամի արդյունք և գրեթե հանգեցրել է ողջ արժութային եվրահատվածի տապալման։

«Վերականգնումն արդեն սարերի հետևում չէ։ Դա մեզ պետք է ուժ տա շարունակելու մեր փորձերը։ Մենք դա պարտավոր ենք անել հանուն մեր 26 միլիոն գործազուրկների»,– ասել է Բարոզուն։

Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարության, ինչպես նաև ընթացիկ իրավիճակի լավատեսական գնահատականի հետ շատերը չեն համաձայնել։ 2013 թվականի հուլիսի տվյալներով, գործազրկության մակարդակը եվրագոտու 17 երկրներում կազմել է 12.1 տոկոս և նախորդ ամսվա համեմատ չի փոխվել։ 2011 թվականին հասնելով 10–տոկոսանոց ցուցանիշի` գործազրկության մակարդակն առավելապես բարձրացել է` ահազանգելով եվրոպական տնտեսության բարդ իրավիճակի մասին։

Խորհրդարանականներից մեկը, չհամաձայնելով Ժ.Մ.Բարոզույի լավատեսական կանխատեսման հետ, հիշեցրել է, որ, համաձայն  վերջին տվյալների, Իսպանիայի գործազուրկների թիվը նախորդ ամիս կրճատվել է ընդամենը 31–ով։ Մեկ այլ խորհրդարանական նշել է փողոցում մուրացկանների թիվը, ինչը վկայում է այն մասին, որ հասարակական միաբանությունը փլուզվում է։

Նիդեռլանդների եվրապատգամավորներից մեկը` Լորենս Շտասենը, անհամանձայնություն հայտնելով Եվրահանձնաժողովի նախագահի տեսակետի վերաբերյալ, նաև ցանկացել է ճշտել, թե տեղյա՞կ է, արդյոք, Բարոզուն, թե «որ մոլորակում է ապրում»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև