Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հուլիսին ավելացել են 7,2%–ով

12.09.2013 12:43
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հուլիսին ավելացել են 7,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի հուլիսին,  հունիսի համեմատ, ավելացել են 7.2 տոկոսով և կազմել են 724,8 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 62,3 տոկոս կամ 451 մլն դոլար (աճը` 10,5%)։SDR–ի պարտավորությունների տեղաբաշխումը 2013թ.–ի հուլիսին կազմել է 133,2 մլն դոլար (աճը` 0,68%) և այլ վարկերը` 139,7 մլն դոլար (աճը` 3,6%)։

Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները 2013 թվականի հուլիսին կազմել են 400 հազար դոլար։ ($1-ը` 409,60 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև