Telcell ընկերությունը հաղթահարել է վճարումների ընդունման 1000–րդ կետի շեմը

12.09.2013 13:06
Telcell ընկերությունը հաղթահարել է վճարումների ընդունման 1000–րդ կետի շեմը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Telcell ընկերությունն իր վեցամյակի կապակցությամբ հաղթահարել է վճարումների ընդունման 1000 կետի շեմը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Ուղիղ վեց տարի առաջ «Telcell» ՓԲԸ–ն, մեկնարկ տալով նոր բիզնես–ուղղությանը, Հայաստանում էլեկտրոնային վճարումների շուկա ստեղծեց»,– ասաց «ՏելՍել» ՓԲԸ–ի տնօրեն Արամ Ազատյանը։

Telcell վճարային համակարգը 2007 թվականի օգոստոսին առաջին աշխատանքային տրանզակցիան է կատարել VivaCell-MTS բջջային կապի հասցեին, և այդպիսով Հայաստանում հայտնվել է ինքնասպասարկման տերմինալների օգտագործմամբ վճարումների ընդունման առաջին ցանցը։

«Շուկայի մյուս մասնակիցների շարքում Telcell վճարային համակարգն առաջինն է հաղթահարել վճարումների ընդունման 1000 կետի շեմը` հաստատելով իր առաջատար դիրքերն էլեկտրոնային առևտրի շուկայում»,– նշեց նա։

Ազատյանը միաժամանակ ավելացրեց, որ հետագայում Telcell ընկերությունը ծրագրում է զգալիորեն ընդլայնել իր բիզնեսի մասշտաբն ու աշխարհագրությունը։

«Մեր ներկայությունն ապահովել ենք Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում` գյուղական համայնքներում, ավելի քան 90 բնակավայրերում»,– ասաց նա։

Ընկերությունից նշեցին, որ Telcell–ն իր աշխատանքի ողջ ժամանակահատվածում առաջատար է եղել շուկայում և կշարունակի պահել այդ դիրքերը` շեշտը դնելով նորամուծությունների և ֆինանսական հաշվարկների բնագավառի նորարարությունների վրա։

Մամուլի ծառայությունից նշում են, որ բիզնեսի այսպիսի կայուն և դինամիկ աճը հնարավոր է դարձել հայկական բանկերը Telcell համակարգին միացնելու շնորհիվ։

Մասնավորապես 2011-2013 թվականներին Telcell համակարգի մասնակից են դարձել մի շարք բանկեր, այդ թվում` «HSBC բանկ Հայաստանը», «Անելիք բանկը», «Պրոմեթեյ բանկը», «Պրոկրեդիտ բանկը», «Արցախբանկը», «Ինեկոբանկը», իսկ «ՎՏԲ–Հայաստան Բանկը» և «Արդշինինվեստբանկն» իրենց տերմինալային ցանցերը կառուցել են Telcell տեխնոլոգիաների կիրառմամբ։

TelCell ՓԲԸ-ն Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում գործում է 2007 թ օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելիության վարձը: Ընկերության տերմինալները գտնվում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Աշտարակում, Կապանում, Հրազդանում, Մասիսում և հանրապետության մյուս քաղաքներում: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև