Ռուսաստանում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում Citi–ի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մարկ Լուեն

12.09.2013 14:58
Ռուսաստանում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում Citi–ի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մարկ Լուեն

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Citi ընկերությունը հայտարարել է, որ Մարկ Լուեին «Սիթիբանկ» ԱԲ–ի նախագահ և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի  տարածաշրջանի (կենտրոնը` Մոսկվա) ստորաբաժանման ղեկավար է նշանակել, հայտնում է Cnews–ը։

Մարկ Լուեին Citi–ի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակելն ուժի մեջ է մտնում անհապաղ, իսկ բանկի նախագահի նրա թեկնածությունը պետք է հավանություն ստանա կարգավորող մարմինների կողմից։ Այդ պաշտոնում Մարկ Լուեն կփոխարինի Զդենեկ Տուրեկին, ով նշանակվել էր Citi–ի Արևմտյան Եվրոպայի ստորաբաժանման ղեկավար։

Մինչև իր ընթացիկ նշանակումը Մարկ Լուեն գլխավորում էր Citi–ի բիզնեսը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում (EMEA)։ Ավելի վաղ նա նաև ժամանակավորապես զբաղեցնում էր ինտերնետ–տեխնոլոգիաների զարգացման մանրածախ մարքեթինգի և կառավարման գլոբալ ղեկավարի պաշտոնը, հայտնել են Cnews–ին Citi–ից։

«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, ներառյալ Ռուսաստանը, առանցքային շուկաներ են Citi–ի համար։ Մենք վստահ ենք, որ բիզնեսի կառավարման հարուստ փորձ ունեցող Մարկ Լուեի գլխավորությամբ մեր դիրքերը տարածաշրջանում էապես կամրանան»,– նշել է Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում Citi–ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Քոուլզը։

Citi–ի տեղեկացմամբ, Մարկ Լուեն հաջողությամբ կառավարել է Citi–ի մանրածախ բիզնեսի վերադիրքավորման նախագիծը EMEA–ում։ Այդ պաշտանում իր նշանակման պահից` 2010 թվականի հունիսին նա վերափոխեց և վերադարձրեց այդ բիզնեսի շահութաբերությունը` նպաստելով նորարարությունների և թվային տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև վերաբաշխելով ընկերության ռեսուրսները` առկա ներուժն առավելագույն չափով իրագործելու համար։

Մարկ Լուեն ֆինանսական հատվածում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի։ Նա զբաղեցնում էր Visa ընկերության նախագահի պաշտոնը Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում` ավելի քան 90 երկիր ընդգրկող տարածքում։ Visa–ում աշխատելուց առաջ նա Fortis սպառողական վարկավորման միջազգային բիզնեսի և EggFrance–ի գլխավոր գործադիր տնօրենն էր։ Մինչև 2002 թվականը 12 տարի աշխատել էր  Citi–ում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ մարքեթինգում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ռիսկերի կառավարման և օպերացիոն դեպարտամենտում, ինչից հետո գլխավորել է մանրածախ բիզնեսը Հունգարիայում, ավելի ուշ` Բելգիայում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև