Լոնդոնում ոսկու գինը մեկ ամսվա ընթացքում հասել է նվազագույն արժեքի` 1340.25 ունցիա` մեկ դոլարի դիմաց

12.09.2013 15:10
Լոնդոնում ոսկու գինը մեկ ամսվա ընթացքում հասել է նվազագույն արժեքի` 1340.25 ունցիա` մեկ դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը սեպտեմբերի 5–ից մնում է 1400 դոլար/ունցիայից ցածր մակարդակում, իսկ  այսօր ընկել է գրեթե մինչև իր նվազագույն արժեքը։  Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 1.8 տոկոսով և պաշտոնապես կազմել 1403,75 դոլար/ունցիա։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 15–ից ի վեր։

Ոսկին Լոնդոնում այսօր էժանացել է ևս 25 դոլարով` տատանվելով արագ շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1338,0-1366,2 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1340,3 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 11 սեպտեմբերի – 1365,25 (AM Fix), 1363,70 (PM Fix);
- 10 սեպտեմբերի – 1373,00  (AM Fix), 1358,25 (PM Fix);
- 9 սեպտեմբերի – 1386,00 (AM Fix), 1390,00 (PM Fix);
- 6 սեպտեմբերի – 1368,25 (AM Fix), 1387,00 (PM Fix);
- 5 սեպտեմբերի – 1391,75 (AM Fix), 1385,00 (PM Fix)։

Ոսկին Լոնդոնյան շուկայում շարունակում է վերականգնել հունիսյան կորուստը, որն ամենաէականն էր վերջին երեք տարիների ընթացքում։ Այսպես, 2013 թվականի հունիսի 28–ին  Լոնդոնյան շուկայում դրա AM Fixing–ի գինը հասավ իր նվազագույնին 2010 թվականի օգոստոսի 12–ից` մինչև 1203.25 դոլ./ունցիա։ Սակայն արդեն նրանից հետո, երբ 2013 թվականի օգոստոսի 28–ին AM Fixing գինը հասավ 3.5 ամսվա առավելագույնին` 1425.50 դոլար/ունցիային, ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև