ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

12.09.2013 15:47
ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերի 12–ին 5 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 7,7 մլրդ դրամ է, որից մրցակցային` 6,3 մլրդ դրամ։

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.6449 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.6900 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 798 929 դրամ ($1 – 409,60 դրամ է). –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև