Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 13th, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 13–ին 409,41 դրամ է կազմել

    Friday, September 13th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 13–ին, սեպտեմբերի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,13 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,41 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը II եռամսյակի արդյունքներով 1,04 մլրդ դոլար է կազմել

    Friday, September 13th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2013թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 042.2 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի 1 027.4 դոլարի համեմատ կրճատվելով 1.4 տոկոսով։

    Լոնդոնում ոսկու գինը մեկ ամսվա ընթացքում հասել է նվազագույն արժեքի` 1310 ունցիա` մեկ դոլարի դիմաց

    Friday, September 13th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը սեպտեմբերի 5–ից մնում է 1400 դոլար/ունցիայից ցածր մակարդակում, իսկ այսօրհասել է նվազագույն կետի` 1310 ունցիա` մեկ դոլարի դիմաց։

    Հայաստանի առևտրային բանկերի ֆինանսական լիզինգի ծավալը հուլիսին նվազել է 1,5%–ով` կազմելով 3,8 մլրդ դրամ

    Friday, September 13th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի ֆինանսական լիզինգի ծավալը 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, նվազել է 1,5 տոկոսով և կազմել 3,8 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ–ի` 2013թ.–ի հուլիսի ամենամսյա տեղեկագրում։

    Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013թ.–ի հուլիսի վերջին ավելի քան 44,3 մլրդ դրամ է կազմել` կրճատվելով 27,2%–ով

    Friday, September 13th, 2013

    Հայաստանում ներգրավված միջբանկային վարկերի ծավալը (ներառյալ` ռեպո պայմանագրերը) 2013 թվականի հուլիսի վերջին կազմել է ավելի քան 44,3 մլրդ դրամ` հունիսի համեմատ նվազելով 27,2%–ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

    Visa. ունևոր ռուսները ծրագրում են ավելի շատ գումար ծախսել շքեղ իրեր գնելու համար

    Friday, September 13th, 2013

    Ռուսաստանի ունևոր քաղաքացիները լավատեսորեն են նայում ապագային և մտադիր են հաջորդ տարի ավելի մեծ գումարներ ներդնել շքեղ իրար ձեռք բերելու համար։ Իրենց հետազոտությունում նման եզրակացության են եկել Visa միջազգային վճարային համակարգի փորձագետները, գրում է banki.ru–ն։

    ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել. պատճառը ԴՊՀ–ի քաղաքականության շուրջ ստեղծված անորոշությունն է

    Friday, September 13th, 2013

    ԱՄՆ ԴՊՀ հետագա դրամաշնորհային քաղաքականության վերաբերյալ անորոշության ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 13-ի առուվաճառքները բացել են ցուցիչների նվազումով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։