Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013թ.–ի հուլիսի վերջին ավելի քան 44,3 մլրդ դրամ է կազմել` կրճատվելով 27,2%–ով

13.09.2013 13:40
Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013թ.–ի հուլիսի վերջին ավելի քան 44,3 մլրդ դրամ է կազմել` կրճատվելով 27,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ներգրավված միջբանկային վարկերի ծավալը (ներառյալ` ռեպո պայմանագրերը) 2013 թվականի հուլիսի վերջին կազմել է ավելի քան 44,3 մլրդ դրամ` հունիսի համեմատ նվազելով 27,2%–ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Միջբանկային վարկերի մասնաբաժնի մեծ մասը բաժին է հասնում արտարժույթին` շուրջ 95,9 տոկոս։ Միաժամանակ արտարժույթով իրականացված միջբանկային վարկերը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 8,2 տոկոսով և հուլիսի վերջին կազմել ավելի քան 42,5 մլրդ դրամ։

Տվյալների համաձայն, դրամով իրականացված միջբանկային վարկերի ծավալը հուլիսին, հունիսի համեմատ, նվազել է 87,5 տոկոսով և կազմել շուրջ 1,8 մլրդ դրամ։

2013 թվականի հուլիսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված 21 առևտրային բանկ կա։ (1 դոլարը` 409,28 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև