ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը II եռամսյակի արդյունքներով 1,04 մլրդ դոլար է կազմել

13.09.2013 18:58
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը II եռամսյակի արդյունքներով 1,04 մլրդ դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2013թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 042.2 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի 1 027.4 դոլարի համեմատ կրճատվելով 1.4 տոկոսով։

Ինչպես նշվում է  Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում, 2013 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 714.3 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 691.1 մլն դոլար։

Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 13.1 տոկոսը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, ընդ որում 25.7 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, 21,8 տոկոսը` Լյուքսեմբուրգին, 8.2 տոկոսը` Լատվիային և 27 տոկոսը` միջազգային կազմակերպություններին։

Երկրորդ  եռամսյակի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը (17,5 տոկոս), Լյուքսեմբուրգը (10,4 տոկոս), Նիդեռլանդները (7,4 տոկոս) և Գերմանիան (4.6%): Բացի այդ, 38.8 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում աճել է և կազմել 5,8 տոկոս:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 38.2 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 4,5 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը կրճատվել է 2.6 տոկոսով  և կազմել ներգրված վարկերի 8 տոկոսը։ ($1 –ը` 409.41 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև