Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
    « Aug   Oct »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 17th, 2013

    ՎՏԲ–Հայաստան բանկի թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադային

    Tuesday, September 17th, 2013

    ՎՏԲ–Հայաստան բանկի թիմը մասնակցել է սեպտեմբերի 14–ին Մոսկվայի «Լուժնիկի» սպորտային համալիրում կայացած ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադային, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

    «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը

    Tuesday, September 17th, 2013

    Երեքշաբթի «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովի և Խորհրդի նիստի ժամանակ բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը բանկի Խորհրդին:

    ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

    Tuesday, September 17th, 2013

    ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերի 17–ին 4 մլրդ դրամի 4 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել։

    Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում 265,3 մլրդ դրամ է կազմել

    Tuesday, September 17th, 2013

    Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 265,3 մլրդ դրամ, ինչը 13,8 տոկոսով շատ է 2012թ.–ի երկորրդ եռամսյակի ցուցանիշից, նշված է այս տարվա երկրորդ եռամսյակի համար ՀՀ ԿԲ բանբերում։

    Մինչև 2016թ.–ի հունվարի 1–ը ՌԴ ԿԲ–ն կնվազեցնի վերաֆինանսավորման դրույքաչափը` հասցնելով առանցքային մակարդակի

    Tuesday, September 17th, 2013

    Ռուսաստանի բանկը նախատեսում է մինչև 2016թ.–ի հունվարի 1–ը նվազեցնել վերաֆինանսավորման դրույքը` հասցնելով առանցքային դրույքի մակարդակի։ Ինչպես տեղեկացնում է Банки.ру–ն, այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի հերթական նիստից հետո հրապարակված ՌԴ ԿԲ հաղորդագրության մեջ։ Մինչև նշված ամսաթիվը վերաֆինանսավորման դրույքը երկրորդական նշանակություն կունենա։

    Մետաղի շուկա. հոռետեսության ալիքը թափանցել է ոսկու շուկա

    Tuesday, September 17th, 2013

    Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները նվազել են` հասնելով հինգշաբաթյա նվազագույն կետին` մեկ ունցիայի դիմաց 1304,82 ԱՄՆ դոլարի։ Պատճառն այն է, որ շուկայի մասնակիցների` ԱՄՆ ԴՊՀ քանակական խթանման ծրագրի տևողության և ինտենսիվության շուրջ մտավախությունները զգալիորեն ուժեղացել են ։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 77,7 մլն դոլար են ձեռք բերել

    Tuesday, September 17th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում սեպտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 77,7 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 409,49 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 10,5 մլն դոլար է կազմել

    Tuesday, September 17th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 10,5 մլն դոլար` սեպտեմբերի 2–6-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 5,75 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    Բրիտանիայի կառավարությունը կվաճառի Lloyds–ում ունեցած մասնաբաժնի մի մասը

    Tuesday, September 17th, 2013

    Բրիտանիայի կառավարությունը մտադիր է երկրի ամենախոշոր բանկի` Lloyds Banking Group–ի մասնաբաժնի մի մասը վաճառել։ Իշխանությունը բաժնետոմսերը գնել էր ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ շրջանում։