Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 77,7 մլն դոլար են ձեռք բերել

17.09.2013 12:48
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 77,7  մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում սեպտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 77,7 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 409,49 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 10,5 մլն եվրո և ավելի քան 863,9 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 540,88 և մեկ ռուբլու դիմաց 12,30 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 79,7 մլն դոլար, մոտ 10,3 մլն եվրո և մոտ 115,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, 410,91 դրամ, 544,49 դրամ և 12,49 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի սեպտեմբերի 2–ից 8–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 34,3 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 43,7 մլն դրամ ($1 –ը` 409,41 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև