Մետաղի շուկա. հոռետեսության ալիքը թափանցել է ոսկու շուկա

17.09.2013 13:23
Մետաղի շուկա. հոռետեսության ալիքը թափանցել է ոսկու շուկա

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները նվազել են` հասնելով հինգշաբաթյա նվազագույն կետին` մեկ ունցիայի դիմաց 1304,82 ԱՄՆ դոլարի։ Պատճառն այն է, որ շուկայի մասնակիցների` ԱՄՆ ԴՊՀ քանակական խթանման ծրագրի տևողության և ինտենսիվության շուրջ մտավախությունները զգալիորեն ուժեղացել են ։

Միաժամանակ հինգշաբթի` սեպտեմբերի 12–ին, հրապարակված գործազրկության շաբաթական նպաստների տվյալները կանխատեսումից դրական են եղել` 292,0 հազար` սպասվող 330 հազարի փոխարեն, ինչը ցույց է տալիս, որ ամերիկյան կարգավորիչն արդեն հաջորդ շաբաթ կարող է հայտնել պարտատոմսերի գնման ծավալների նվազման մասին։

Հարկ է նշել, որ Սիրիայի դեմ ուղղված ռազմական գործողությունների հավանականության նվազումը նույնպես նվազեցրեց թանկարժեք մետաղի գրավչությունը։ Իսկապես, ինչպես հայտնի դարձավ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրեց Կոնգրեսին սիրիական հարցի քննարկումը հետաձգել։ Բացի այդ, ոսկու գների անկումը` 1355,0 ԱՄՆ դոլար առանցքային աջակցումից ցածր, հրահրեց դադարեցնել վաճառքը` կտրուկ ուժեղացնելով նվազումը։ Արդյունքում` նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 4,50 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1326,11 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները հավանաբար ճնշման տակ կգտնվեն` մետաղի շուկայում մասնագիտացած ֆոնդերից ստացված միջոցների շարունակվող արտահոսքի ֆոնին։ Քանի որ շուրջ զրոյական կամ դրական իրական տոկոսադրույքների ժամանակահատվածում ոսկին կորցնում է գրավչությունը` որպես պաշտպանիչ ակտիվ։ Այս ակտիվի գները նույնպես շարունակում են մնալ ճնշման տակ` հաշվի առնելով, որ մետաղների շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կրճատում են իրենց երկար դիրքերի չափերը։  Այդ տվյալները շաբաթվա վերջին հաշվետվությունում  ներկայացրել է CFTC հումքային ֆյուչերսների առևտրի կոմիտեն։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում որպես աջակից մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1267,0 ԱՄՆ դոլար արժեքը։

Սակայն առաջիկա առևտրային շաբաթվա հիմնական իրադարձությունը, որը կարող է որոշել առաջիկա մի քանի ամիսների ոսկու հեռանկարները, կդառնա դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեի հերթական նիստը, որը նախատեսված է չորեքշաբթի` սեպտեմբերի 18–ին։ Ակնկալվում է, որ ամերիկյան կարգավորիչը կսկսի քանակական մեղմացման ծրագրի կրճատումը` չնայած առանցքային գործոն կդառնա այդ կրճատման ծավալը։ Այդ դեպքում, եթե ԱՄՆ կենտրոնական բանկը կրճատի ակնկալվող 10 մլրդ դոլարի պարտատոմսերի գնումների ծավալը, ոսկու գները կարող են լրջորեն տուժել։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել սպառողական գների ցուցիչի, արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխության և բնակշուկայի օգոստոսյան ցուցանիշների վրա։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել սեպտեմբերին ZEW ինստիտուտից ստացված Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչի տվյալների հրապարակումը, ինչպես նաև օգոստոսին եվրագոտու սպառողական գների ցուցիչը։ Այն դեպքում, եթե կանխատեսումներն արդարացվեն և ԱՄՆ–ի ու եվրագոտու գնաճի տեմպերը բացասական լինեն, ոսկին կարող է շարունակել իր նվազումը։ Սակայն, եթե տվյալ վիճակագրությունը կանխատեսված 1,6%–ից և 1,3%–ից բարձր լինի, ոսկու գնանշումները կարող են փոքր–ինչ բարձրանալ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար դիմադրություն կարող է դառնալ մեկ ունցիայի դիմաց 1373,0 ԱՄՆ դոլարը։

Տեխնիկական վերլուծության տեսանկյունից ոսկու գնանշումների հեռանկարները նույնպես վատացան, երբ դրանք առաջ անցան մեկ ունցիայի դիմաց 1342,74 ԱՄՆ դոլար աջակցության հաշվարկային մակարդակից։

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև