Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում 265,3 մլրդ դրամ է կազմել

17.09.2013 15:58
Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում 265,3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 265,3 մլրդ դրամ, ինչը 13,8 տոկոսով շատ է 2012թ.–ի երկորրդ եռամսյակի ցուցանիշից, նշված է այս տարվա երկրորդ եռամսյակի համար ՀՀ ԿԲ բանբերում։

Միաժամանակ քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է շուրջ 26,2 մլրդ դրամ։

Պլաստիկ քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը երկրորդ եռամսյակում, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 19 տոկոսով և կազմել է պլաստիկ քարտերով իրականացված գործառնությունների ամբողջ ծավալի 10 տոկոսը։

Անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալում համացանցի միջոցով իրականացված գործարքների ծավալը կազմել է 5,8 մլրդ դրամ, էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 0,5 մլրդ դրամ, քարտից քարտ կատարած փոխանցումները` 5,3 մլրդ դրամ։

Միաժամանակ ArCa քարտերի միջոցով  2013թ.–ի երկրորդ եռամսյակում կատարվել է 67,6 մլրդ դրամի 1642099 գործարք։

Անցյալ տարվա երկորդ եռամսյակի համեմատ քարտերով իրականացված գործարքների ծավալը կրճատվել է 6 տոկոսով կամ 4,2 մլրդ դրամով, իսկ գործարքների քանակը կրճատվել է 174 հազարով կամ 10 տոկոսով։

VISA միջազգային պլաստիկ քարտերով հաշվետու ժամանակահատվածում  կատարվել է 2159630  գործարք՝137 միլիարդ դրամի չափով: 2012 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ գործարքների ծավալն ավելացել է 28 տոկոսով կամ 30 միլիարդ դրամով:

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալն երկրորդ եռամսյակում,  2012 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է  12 տոկոսով կամ 4,3 միլիարդ դրամով:Միաժամանակ  MasterCard-ով իրականացվել է 893247 գործարք՝ 41,4 միլիարդ դրամի չափով:

Այլ միջազգային պլաստիկ քարտերով երկրորդ եռամսյակի ընթացքում կատարվել է 292445 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 19,1 միլիարդ դրամ, ինչը 12,3 տոկոսով կամ 2,1 մլրդ դրամով շատ է 2012թ.–ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1,5 մլն` 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 0,7 տոկոսով։

ԿԲ հաշվետվության տվյալների համաձայն, 2013 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջում, 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ,  ArCa գործող լոկալ քարտերի թիվը ավելացել է 5 տոկոսով` կազմելով 545 հազար քարտ։ Միաժամանակ միջազգային համակարգերի քարտերի թիվն ավելացել է 5 տոկոսով (կազմելով 873 հազար), մասնավորապես VISA քարտերի թիվն ավելացել է 4 տոկոսով (543  հազար քարտ), իսկ MasterCard-ի թիվն ավելացել է 7 տոկոսով (283 հազար քարտ)։

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում գործող 21 բանկերից 19-ն է զբաղվել պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ։ Ընդ որում, այդ 19 առևտրային բանկերն ընդգրկված են ArCa ընդհանուր վճարային համակարգում: (1 դոլարը 409,41 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև