ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

17.09.2013 16:36
ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերի 17–ին 4 մլրդ դրամի 4 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60294182 սերիայի պարտատոմսեր մինչև 2018 թվականի ապրիլի 29-ը մարման ժամկետով։

Տրամադրված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 8,5 մլրդ դրամ, որոնցից 7,7 մլրդ դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6737 տոկոս է, սահմանային եկամտաբերությունը` 13.7500 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 661 946 525 դրամ: ($1 – 409,41 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև