ԱԽՏ բորսաները բացվել են աճով` Ավստրալիայից և ԱՄՆ–ից ստացված լուրերի ֆոնին

18.09.2013 11:37
ԱԽՏ բորսաները բացվել են աճով` Ավստրալիայից և ԱՄՆ–ից ստացված լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առուվաճառքը բացել են աճով` Ավստրալիայից ստացված լուրերի և ԱՄՆ–ի բորսայի աճի ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ն աճել է 1,39 տոկոսով` հասնելով 14510,21 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցանիշը ևս աճ է գրանցել և կազմում է 5249,90 կետ։ Կորեայի բորսաները փակ են պետական տոնի կապակցությամբ։

Սիդնեի բորսայի ցուցանիշն աճել է սեպտեմբերի 3–ին Ավստրալիայի պահուստային բանկի նիստի արձանագրությունների հրապարակումից հետո, ըստ որոնց` կարգավորիչը չի բացառում տոկոսադրույքի հետագա նվազումը։

Ամերիկյան ֆոնդային ցուցանիշները երեքշաբթի աճել են դիվիդենտների աճի մասին Microsoft ընկերության տվյալների և ԱՄՆ–ի դաշնային պահուստից սպասվող լուրերի ֆոնի ներքո։ Ինչպես երեքշաբթի հաղորդել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը, երկրում տարեկան գնաճն օգոստոսին դանդաղել է` հուլիսին գրանցված 2 տոկոսից հասնելով 1,5 տոկոսի, ամսական արտահայտությամբ սպառողական գների աճը կազմել է 0,1 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև