Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալն առաջին եռամսյակում աճել է` մինչև 29,8 մլրդ դրամի

18.09.2013 12:44
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալն առաջին եռամսյակում աճել է` մինչև 29,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2013 թ.–ի հունիսի վերջին կազմել է 29,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 5,3 մլրդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ ֆիզիկական անձ–ռեզիդենտների ավանդների ծավալը 6 ամսվա ընթացքում ավելացել է 4 մլրդ դրամով` կազմելով 23,4 մլրդ դրամ։

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների քանակը 2013 թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել է 4297 (աճ 430–ով), որոնցից 4047–ը ռեզիդենտների ժամկետային ավանդերն են (աճ 399–ով)։

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ ($1 – 409,63  դրամ է)։ –0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև