Մարկ Դևիսը նշանակել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավար

18.09.2013 14:08
Մարկ Դևիսը նշանակել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Մարկ Դևիսին նշանակել է երևանյան գրասենյակի նոր ղեկավար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դևիսը փոխարինելու է Վալերիու Ռազլոգին, որը Ավագ բանկիրի պաշտոն է ստանձնել Լոնդոնում` ՎԶԵԲ-ի գլխամասի Բնական պաշարների թիմում:

Նախքան ՎԶԵԲ-ում այս պաշտոնը ստանձնելը, Դևիսը զբաղեցրել է  գործադիր տնօրենի պաշտոն Goldman Sachs (2010-12) և Morgan Stanley (2007-10) ընկերություններում` կենտրոնանալով պարտատոմսերի  կապիտալի շուկաների, ածանցյալ գործիքների, պրոբլեմատիկ պարտքերի և հիմնական ապրանքների համակարգված ֆինանսավորման վրա։

Նախքան մասնավոր հատվածում աշխատելը, Դևիսը եղել է Համաշխարհային Բանկի  տնտեսագետ, քաղաքականության գծով խորհրդատու և զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի ղեկավար (1996-2006) և աշխատել է Մոլդավայում, Ուկրաինայում և Ղազախստանում:

Դևիսն ԱՄՆ-ի քաղաքացի է, ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում Թուլեյնի համալսարանից և գերազանց տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1991թ. երկրի անկախության ձեռք բերման պահից ի վեր: Բանկի նպատակն է օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը` աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Առաջիկա տարիների ընթացքում Բանկի առաջնահերթ նպատակները Հայաստանում ֆինանսական ոլորտի զարգացումն ու ֆինանսավորման հասանելիության բարելավումներն են, ինչպես նաև մունիցիպալ և քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների բարելավումը, ագրոբիզնեսի և արտահանող արդյունաբերական ընկերությունների զարգացումը, կայուն էներգիայի ոլորտում կարգավորող և ինստիտուցիոնալ հիմքերի բարելավումն ու հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ կառավարման չափանիշների և թափանցիկության մակարդակի բարձրացումը:

Առ այսօր Բանկը Հայաստանում ներդրել է ավելի, քան 656 միլիոն Եվրո 120 ծրագրերում:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև