Standard Bank–ի վերլուծաբանը Հայաստանի դոլարային պարտատոմսերը «Քարդաշյան» է կոչել

18.09.2013 18:11
Standard Bank–ի վերլուծաբանը Հայաստանի դոլարային պարտատոմսերը «Քարդաշյան» է կոչել

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Standard Bank–ի զարգացող շուկաների վերլուծաբան Թիմ Էշը Հայաստանի դոլարային պարտատոմսերին «Քարդաշյան» անվանումն է տվել, հաղորդում է The Wall Street Journal–ը։

«Հայաստանն աշխարհում հայտնի է իր ծիրանով, որը ենթադրվում է, որ այնտեղ է առաջացել, և Լոս Անջելեսի ամենահայտնի ընտանիքով` Քարդաշյաններով»,– նշվում է պարբերականի մեջ։

Ըստ Standard Bank–ի վերլուծաբանի,  Հայաստանի դոլարային պարտատոմսերի համար չնայած լավ է  հնչում «ծիրան» տարբերակը, սակայն, ցավոք, դժվար թե այդ դեպքում ճանաչում ունենան։

Ինչպես հաղորդում է պարբերականը, պարտատոմսերի տեղաբաշխումից հետո պետք է ֆինանսավորման արժեքի նկատմամբ բարձր հետաքրքրություն լինի, հատկապես այժմ, երբ  արդեն ավարտվում են հեշտությամբ գումար վաստակելու ժամանակները, ինչն օգնում էր սահմանից դուրս գտնվող մյուս էմիտենտներին չափազանց ցածր դրույքներով պարտատոմսեր գնել։

ԱՄՆ սահմաններից դուրս տեղաբաշխված դոլարի պարտատոմսերը հաճախ որոշակի «կեղծանուններ» են ստանում, օրինակ` Ավստրալիայի պարտատոմսերը կոչվում են «Կենգուրու», Ճապոնիայի պարտատոմսերը` «Սամուրայ», Մոնղոլայի պարտատոմսերը` «Չինգիզ»։

«Այնպես որ բոլորից ներողություն ենք հայցում, սակայն «Քարդաշյան» անվանումը ճիշտ այն է, ինչ հարկավոր է»,– եզրափակում է  պարբերականը։

2013թ.–ի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատել է առաջին եվրաբոնդերի թողարկման հայեցակարգը։ Ենթադրվում էր, որ եվրաբոնդերի առաջին թողարկման տեղաբաշխման ծավալը կկազմի 500 մլն դոլար, շրջանառության ժամկետը` 10 տարի։ Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության դոլարային պարտատոմսերի` նախատեսված առաջիկա թողարկմանը «BB-(EXP)» ակնկալվող վարկանիշ է շնորհել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև