Ինեկոբանկը 5 մլն դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել ՍԱԶԲ–ի հետ

19.09.2013 13:06
Ինեկոբանկը 5 մլն դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել ՍԱԶԲ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ կնքել է 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցները կուղղվեն Ինեկոբանկի համար ռազմավարական հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, նշված է Ինեկոբանկի պաշտոնական կայքում։

Ըստ Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի, Ինեկոբանկը սերտ համագործակցում է ՍԱԶԲ-ի հետ 2007 թ-ից: Այս նոր պայմանագիրը հանդիսանում է հարատև համագործակցության արդյունք և հետագա համագործակցության առհավատչյա։

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր հետագա համագործակցությունն Ինեկոբանկի հետ, որը վստահելի գործընկեր է և շուկայի առաջատար Հայաստանի ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում»,- ասել է ՍԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Կոնդակովը:

Ըստ նրա, այս համագործակցության շնորհիվ ՍԱԶԲ-ն կկարողանա աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների ավելի լայն շրջանակի և խրախուսել մասնավոր սեկտորի զարգացումը ապահովելով առավել հասանելի ֆինանսական միջոցներ։

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր և երաշխիքներ անդամ– երկրների հանրային և մասնավոր ոլորտներում առևտրի ֆինանսավորման և այլ նախագծերի համար: ՍԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականի փետրվարի 7-ին։ Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին, որոնց թիվը 2012թ-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 170 164 և 6 290 համապատասխանաբար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև