Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն I կիսամյակում աճել են 38%` հասնելով 15,1 մլրդ դրամի

20.09.2013 12:07
Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն I կիսամյակում աճել են 38%` հասնելով 15,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն առաջին կիսամյակում կազմել են 15,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 38 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի ԿԲ–ի 2013 թ.–ի երկրորդ եռամսյակի բանբերում։

Միաժամանակ Հայաստանի բանկերի ստանդարտ վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1618.3 մլրդ դրամ կամ հայկական բանկերի բոլոր վարկային ներդրումների 94 տոկոսը (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 9,3 տոկոսի աճ)։ Վերահսկվող վարկային ներդրումները կազմել են 63,2 մլրդ դրամ (97,6 տոկոսի աճ), ոչ ստանդարտները` 22,6 մլրդ դրամ (1,9 տոկոսի անկում)։

2013 թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները կազմել են 1 719,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11,2 տոկոսով ($1 – 407,49 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև