Գնաճը Հայաստանում հունվար–օգոստոսին գրանցվել 5,3% մակարդակում

20.09.2013 13:08
Գնաճը Հայաստանում հունվար–օգոստոսին գրանցվել 5,3% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվար– օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 5,3% է կազմել։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ տնտեսական ակտիվության աճը 2013թ.–ի հունվար–օգոստոսին, 2012թ.–ի հունվար–օգոստոսի համեմատ, կազմել է 3,8 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2013 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2%–ի չափով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև