NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 9,7 մլն դոլար է կազմել

23.09.2013 11:16
NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 9,7 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 17–20-ն ընկած ժամանակահատվածում  կազմել է շուրջ 9,7 մլն դոլար` սեպտեմբերի 9–13-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 10,5 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արժութային առուվաճառքներն իրականացվել են մեկ դոլարի դիմաց 407,03 դրամ միջին կշռված փոխարժեքով, իսկ բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն կատարվել։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,71 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև