Հայկական եվրապարտատոսմերի պահանջարկը վկայում է Հայաստանի տնտեսության նկատմամբ միջազգային կառույցների վստահության մասին

23.09.2013 14:54
Հայկական եվրապարտատոսմերի պահանջարկը վկայում է Հայաստանի տնտեսության նկատմամբ միջազգային կառույցների վստահության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է գնահատել Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի առաջին թողարկումը` նշելով, որ հայկական եվրապարտատոմսերը տեղադրվել են 6,25 տոկոս եկամտաբերությամբ, այն դեպքում, երբ վրացական եվրապարտատոմսերի առաջին թողարկումն ունեցել է ավելի քան 7 տոկոս եկամտաբերություն։

«Դա նշանակում է, որ միջազգային կառույցները մեր տնտեսության հուսալիությունն ավելի բարձր են գնահատում»,  – հայտարարել է պատգամավորը «ԱՌԿԱ» գործակալությանը։

Հայաստանը սեպտեմբերի 19-ին առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել։

Էմիսիայի ծավալը կազմել է 700 մլն դոլար` 7 տարի մարման ժամկետ, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ը և J.P.Morgan Securities plc–ը։
ՀՀ ֆինանսների նախարարության համաձայն` հայկական առաջին արժութային պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել է 3 մլրդ դոլարի սահմանը։

«Միջոցներ ներգրավելու այս նոր գործիքը շատ էժան է, այն թույլ կտա իրականացնել ավելի խոշոր ծրագրեր և ազատվել բարձր տոկոսադրույքներ ունեցող վարկերից, որոնք մենք ստիպված էինք վերցնել ճգնաժամի ժամանակ», – ավելացրել է Մինասյանը։
Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով` պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.07.2013թ. դրությամբ կազմել է 1 758,7 մլրդ դրամ, որից ներքին պարտքը շուրջ 268 մլրդ դրամ է, իսկ արտաքինը` 1 490,7 մլրդ դրամ։ ($1 -406,71 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև