Հայկական եվրապարտատոմսերը կնպաստեն կորպորատիվ հատվածի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման համար. փորձագետ

23.09.2013 17:26
Հայկական եվրապարտատոմսերը կնպաստեն կորպորատիվ հատվածի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հեռանկարում հայկական եվրապարտատոմսերը կնպաստեն կորպորատիվ հատվածի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման համար, կարծում է  «EV Consulting» ընկերության ղեկավար գործընկեր Մանուկ Հերգնյանը։

«Միջազգային առևտրային շուկայում սուվերեն պարտատոմսերի մուտքը կարևոր քայլ է ցանկացած զարգացող տնտեսության համար։ Դա հայտ է ավելի լուրջ կարգավիճակի համար»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։

Ըստ Հերգնյանի, Հայաստանի համար եվրապարտատոմսերը երկրի ներսում կնպաստեն արտարժույթի տոկոսադրույքների համար իրական բենչմարկի (ուղենիշ) ձևավորմանն ու տատանվող եկամտաբերության դեֆորմացիաների վերացմանը։ «Դա եվրապարտատոմսերի առանցքային գործողություններից մեկն է»,– պարզաբանեց փորձագետը։

Նա նշեց, որ տեղական բանկերի ֆոնդավորման միջին կշռված գինը, որի ձևավորման մեջ մեծ ներդրում են կատարում այն միջոցները, որոնք ներգրավվում են միջազգային կառույցներից` մեղմ պայմաններով, կազմում է մոտ 6,5–7 տոկոս։ Դա կարող է միջնաժամկետ հեռանկարում ճնշում գործադրել  տոկոսադրույքների բարձրացման վրա։

«Տնտեսության ազդեցության առանցքային գործոն կդառնա նաև այն, թե ինչպես կծախսվեն միջոցները»,– կարծում է նա։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն: –0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև