Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

23.09.2013 17:39
Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետով  պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26243145 և AMGT1323C133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա AMGT26243145 թողարկման պարտատոմսերի ծավալը 635 մլն դրամ է, որից մրցակցայինը`  625 մլն դրամ։ ՊԳՊ տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ։ Աճուրդին մասնակցել է 3 գործակալ։

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0111տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0885 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 214 341 դրամ:

Տեղաբաշխման ենթակա AMGT1323C133 թողարկման պարտատոմսերի ծավալը  612,35 մլն դրամ է, որից մրցակցային` 602,35 մլն դրամ։ ՊԳՊ տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ։ Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9197 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9885 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 975 012 դրամ: ($1 – 406,71 դրամ է ).–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև