Ոսկու գինը Հայաստանում նվազել է 2,4 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16003,39 դրամ

23.09.2013 18:00
Ոսկու գինը Հայաստանում նվազել է 2,4 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16003,39 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,4 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  381,2 դրամով` սեպտեմբերի 23–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16003,39 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17394.99 դրամ (414,35 դրամ անկում)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`արծաթ` գնման գին` 267.16 (-9,69), բացթողնման գին` 290.39 (–10,53),   պլատին`  գնման գին`17399.06 (-367.86), բացթողնման գին` 18912.02 (-399.85),   պալադիում`  գնման  գին` 8561.08 (+161.63), բացթողնման գին`  9305.52 (+175.68) ($1 – 406,71 դրամ է )։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև