Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 24th, 2013

    ՀՀ ԿԲ խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%–ի մակարդակում

    Tuesday, September 24th, 2013

    ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 24–ին կազմել է 1 դոլարի դիմաց 405,75 դրամ

    Tuesday, September 24th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 24–ի արդյունքներով, սեպտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,42 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 24–ին կազմել է մեկ դոլարի դիմաց 405,5 դրամ

    Tuesday, September 24th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում սեպտեմբերի 24–ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,5 դրամ:

    «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն. ֆինանսներ բոլորի համար» խորագրով ցուցահանդես է բացվել Հրազդանում

    Tuesday, September 24th, 2013

    «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն. ֆինանսներ բոլորի համար» խորագրով ցուցահանդես է բացվել երեքշաբթի Հրազդանում ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությամբ։

    ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը բարձրացրել է գնաճի կանխատեսումը

    Tuesday, September 24th, 2013

    ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը 4,8 տոկոս մակարդակում է սահմանել 2014թ.–ի գնաճի հստակ կանխատեսումը, РБК–ին տեղեկացրել է գերատեսչության մակրոտնտեսական կանխատեսման միավորված դեպարտամենտի տնօրեն Օլեգ Զասովը։ Ըստ նրա, անխատեսումն ուղարկվել է կառավարություն։

    Խնայբանկը կվերանայի սպառողական վարկավորման շուկայի քաղաքականությունը

    Tuesday, September 24th, 2013

    Ուրբաթ վարկային կազմակերպության դիտորդական խորհրդի նիստում հաստատվել է սպառողական վարկավորման ոլորտում Խնայբանկի քաղաքականությունն էապես վերանայելու որոշումը։ Ինչպես հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը, բանկում պարզաբանել են, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է աներաշխիք վարկերին։

    Չինական CIC կորպորացիան պարտատոմսերը փոխարկել է «Ուրալկալիի» 12.5% բաժնետոմսերի

    Tuesday, September 24th, 2013

    Չինական Chengdong Investment Corporation (CIC, China Investment Corporation–ի դուստր կառույց) պարտատոմսերը փոխարկել է քլորային կալիումի համաշխարհային արտադրող «Ուրակալի» ԲԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերի, հայտնում է Փրայմը` ներկայացնելով ընկերության հաղորդագրությունը։

    Ռուսաստանի բանկում ազգային վճարային համակարգի դեպարտամենտ կստեղծվի

    Tuesday, September 24th, 2013

    Ռուսաստանի Կենտրոնական բանկը վճարների և հաշվարկների ոլորտի վերահսկողության որակը բարձրացնելու համար ազգային վճարային համակարգի հատուկ դեպարտամենտ է ստեղծում, այսօր գրում է «РБК daily»–ին։