Ռուսաստանի բանկում ազգային վճարային համակարգի դեպարտամենտ կստեղծվի

24.09.2013 11:56
Ռուսաստանի բանկում ազգային վճարային համակարգի դեպարտամենտ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Կենտրոնական բանկը վճարների և հաշվարկների ոլորտի վերահսկողության որակը բարձրացնելու համար ազգային վճարային համակարգի հատուկ դեպարտամենտ է ստեղծում, այսօր գրում է «РБК daily»–ին։

Ըստ պարբերականի, այն կվերահսկի ԿԲ–ի ներսում և երկրի տարածքում անցկացվող վճարների ողջ ռուսական շուկան։ Այժմ դրանով զբաղվում է երեք դեպարտամենտ, որոնց աշխատանքի պատասխանատուն է Ռուսաստանի բանկի փոխնապագահ Տատյանա Չուգունովան, հաղորդում է rbc.ru–ն։

Ռոման Պրոխորովի գլխավորած հաշվարկների կարգավորման դեպարտամենտը վերահսկում է այն վճարներն ու հաշվարկները, որոնք իրականացվում են ՌԴ տարածքում, հետևում է վճարային համակարգերի աշխատանքին։

Տիմուր Բատիրևի գլխավորած վճարային համակարգի կարգավորման, կառավարման և դիտարկման երկրորդ դեպարտամենտը վերահսկում է Ռուսաստանի բանկի վճարային համակարգի աշխատանքը, հատկապես` բանկային էլեկտրոնային ժամկետային վճարների համակարգը։

Պետբյուջեի և արտաբյուջետային ֆոնդերի կազմակերպման և կատարման երրորդ դեպարտամենտը զբաղվում է դաշնային գանձարանի հաշվապահական հաշիվներով, որի գումարը պահպանվում է ԿԲ–ում և տեղաբաշվում է ըստ շրջանների։

Միասնական դեպարտամենտ ստեղծելու մասին որոշում ընդունելու պատճառները մի քանիսն են։ Դրանցից մեկը` ծախսերի օպտիմալացումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, երկրորդ պատճառը` որակյալ փոփոխությունների անհրաժեշտությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև