Խնայբանկը կվերանայի սպառողական վարկավորման շուկայի քաղաքականությունը

24.09.2013 13:09
Խնայբանկը կվերանայի սպառողական վարկավորման շուկայի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ վարկային կազմակերպության դիտորդական խորհրդի նիստում հաստատվել է սպառողական վարկավորման ոլորտում Խնայբանկի քաղաքականությունն էապես վերանայելու որոշումը։ Ինչպես հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը, բանկում պարզաբանել են, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է աներաշխիք վարկերին։

«Մենք պատրաստ ենք կորցնել շուկայի մասնաբաժինը (այդ հատվածում), քանի որ մեզ համար ավելի առաջնահերթ է ակտիվների որակը։ Դիտորդական խորհուրդն այդ հարցում մեզ աջակցեց»,– լրագրողներին հայտնել է Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը։ Նա ընդգծել է, որ այդ հատվածում Խնայբանկը կարող է շուկայի մասնաբաժինն ավելացնել։ «Սակայն մեզ համար կարևոր է չխաբել ներդրողների շահերը, կենտրոնանալ կայունության, հստակության վրա և զուտ շահույթի ուղղությամբ ամբողջական ցուցանիշներ իրականացնել` առանց ակտիվների որակը կորցնելու»,– պարզաբանել է թոփ–մենեջերը։

Ըստ Գրեֆի, անապահով վարկավորման աճի տեմպերի կրճատման վերաբերյալ առաջին որոշումը (չվազել այդ ուղղությամբ մասնաբաժնի հետևեից) ընդունվել է անցյալ տարվա աշնանը, երկրորդը` այս տարվա գարնանը։

Խնայբանկը շահութաբերության և այլ որակական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները չի փոխում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև