ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը բարձրացրել է գնաճի կանխատեսումը

24.09.2013 14:55
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը բարձրացրել է գնաճի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը 4,8 տոկոս մակարդակում է սահմանել  2014թ.–ի գնաճի հստակ կանխատեսումը, РБК–ին տեղեկացրել է գերատեսչության մակրոտնտեսական կանխատեսման միավորված դեպարտամենտի տնօրեն Օլեգ Զասովը։ Ըստ նրա, անխատեսումն ուղարկվել է կառավարություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2014թ.–ի գնաճի հստակ կանխատեսումը կազմում էր 4,6 տոկոս։ Ըստ կանխատեսման նորացված տարբերակի, 2015թ.–ի գնաճի հստակ ուղենիշը սահմանվել է 4,9 տոկոսի մակարդակում, 2016թ.–ին` 4,4 տոկոսի, հաղորդում է rbc.ru–ն։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը կառավարության նիստի ընթացքում հայտնել էր, որ հաշվարկում է 2014–2016թթ.–ին գնաճը պահպանել 4–5 տոկոսի միջակայքում։

«2014թ.–ի գնաճի հաշվարկային նիշը 4,8 տոկոս է` 2016թ.–ին մինչև 4,4 տոկոս նվազումով` հաշվի առնելով «մինուս գնաճի» նորարարությունները (նախորդ տարվա տարվա ընթացքում գնաճի մակարդակի սակագների ինդեքսավորման սահմանափակում. РБК)»,– ասել է նա։

Կառավարության նույն նիստի ընթացքում ելույթ ունեցող ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան նշել էր, որ 2014թ.–ին 4,5–4,6 տոկոսի սահմաններում գնաճի պահպանումը հնարավոր կլինի միայն դրամավարկային քաղաքականության խստացման դեպքում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև