«Հայաստանի դրամաշրջանառության պատմություն. ֆինանսներ բոլորի համար» խորագրով ցուցահանդես է բացվել Հրազդանում

24.09.2013 17:37
«Հայաստանի դրամաշրջանառության պատմություն. ֆինանսներ բոլորի համար» խորագրով ցուցահանդես է բացվել Հրազդանում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն. ֆինանսներ բոլորի համար» խորագրով ցուցահանդես է բացվել երեքշաբթի Հրազդանում ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությամբ։

«Դրամանիշերը պետականության և անկախության կարևորագույն խորհրդանիշերից են», – ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

Նա նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել Հրազդանի բնակիչներին, մասնավորապես դպրոցականներին, ազգային արժույթի պատմության հետ, որը նոյեմբերի վերջին կնշի իր 20–ամյակը, ինչպես նաև ծանոթացնել Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը և Կենտրոնական բանկի գործունեությանը։

Դարբինյանը նշել է, որ նմանատիպ հնարավորություն ունեն Երևանի դպրոցականները, ովքեր այցելում են Կենտրոնական բանկ և էքսկուրսիաների միջոցով ծանոթանում են նրա գործունեությանը։ Այս նախաձեռնությամբ ԿԲ–ն ձգտում է նմանատիպ հնարավորություն ընձեռել նաև հանրապետության մարզերի դպրոցականներին, ուսանողներին և բնակչությանը։

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն իր հերթին կարևորել է դպրոցականների, մասնավորապես բարձր դասարանցիների այցելությունը։ «Դրամի պատմությունը մեր ժողովրդի և պետության պատմությունն է», – ընդգծել է մարզպետը։

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29–ը։

Ավելի վաղ նմանատիպ ցուցահանդեսներ են կազմակերպվել Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև ԼՂՀ–ում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև