Ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերությունների շրջանառության ծավալն օգոստոսին կազմել է 47,1 մլրդ դրամ

25.09.2013 13:57
Ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերությունների շրջանառության ծավալն օգոստոսին կազմել է 47,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերությունների շրջանառության ծավալը 2013 թ.–ի օգոստոսին կազմել է 47,1 մլրդ դրամ` հուլիսի համեմատ նվազելով 37 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

ԿԲ–ի տվյալների համաձայն` ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերությունների ՌԵՊՈ–համաձայնագրերի շրջանառության ծավալն օգոստոսին նվազել է 4,8 տոկոսով` հասնելով 443,4 մլրդ դրամի։

Հայաստանում գործում է ներդրումային ծառայություններ մատուցող ութ ընկերություն և քսանմեկ բանկ։ ($1 – 405,75 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև